
Վենեսուելան երկու հավասար չափաբաժնով ընդհանուր առմամբ 600 հազար բարրել դիզելային վառելիք է ուղարկել Սիրիա, չորեքշաբթի օրը հաղորդել է հարավամերիկյան երկրի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը:
Մատակարարումներն իրականացվել են, նրա խոսքով, 2011թ. վերջի և այս տարվա սկզբի միջև ընկած ժամանակահատվածում, հաղորդում է Univision հեռուստաալիքը:
«Սիրիան մեզ խնդրեց դիզելային վառելիքի երկու մատակարարում կատարել, և մենք դա իրականացրեցինք, ավելին` եթե Սիրիան դարձյալ խնդրի մեզ մատակարարումներ կատարել, մենք չենք մերժի»,- հայտնել է Ռամիրեսը: