ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ իրենց կուսակցությունը թեկնածուներ է առաջադրելու միայն այն ընտրատարածքներում, որտեղ ունի համապատասխան մարդիկ: «Ժողովուրդն» այս փաստն ուշագրավ է համարում այն առումով, որ վերջերս ԲՀԿ-ականները հայտարարեցին` Ծառուկյանը հանձնարարել է քննարկել բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը, քանի որ իրենք մտադիր են նման քայլ անել:
Սակայն, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» -ը` կոալիցիոն վերջին նիստում Սերժ Սարգսյանի հետ զրույցի արդյունքում Ծառուկյանը հետ է կանգնել այս մտադրությունից: Փաստորեն, հիմա արդեն նա բարձրաձայն խոստովանում է` կառաջադրվեն այնտեղ, որտեղ ունեն համապատասխան մարդիկ: Իսկ թե որ ընտրատարածքների մասին է խոսքը, նա չի մանրամասնել:
Ներիշխանական խոսակցությունների համաձայն` Ծառուկյանին ասվել է, որ մեծամասնական ընտրակարգով 7-8 տեղ են հատկացնում իրենց: