
Հանրապետության տարածքում մարտի 1-ի և 2-ի գիշերները, 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 1-ի և 2-ի ցերեկները շրջանների զգալի մասում, 3-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային շրջաններում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում՝ քամու ուժգնացում 18-23մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը կնվազի 8-10, 2-ի գիշերը՝ 4-6 աստիճանով: 4-5-ի գիշերները ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկները նույնքան կբարձրանա:
Երևանում մարտի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 3-4-ը կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: