2 փետրվարի 2004 - 22:46 AMT
ՊՈՒՏԻՆԻՆ ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի փոխվարչապետ Բորիս Ալյոշինը զեկուցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին այն մասին, որ ձեւակերպվել է «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում վերջին հայկական ձեռնարկության փոխանցումը Ռուսաստանին: «Այդ խնդիրը լուծված է»,- հայտարարել է Ալյոշինը կառավարության անդամների հետ պետության ղեկավարի խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ալյոշինի Երեւան կատարած այցի ընթացքում ստորագրվել է արձանագրություն Հայաստանի կողմից Ռուսաստանի սեփականությանը Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրի փոխանցման վերաբերյալ: