
Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը նախօրեին բարձրացրել է Երևանի տրանսպորևտի աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցը, մարտի 1-ի նիստին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես, ըստ նրա, հայ գիտնականները ևս հանդես են եկել առաջարկություններով, որոնք կարող են օգտակար լինել:
Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կազմակերպել գիտնականների, Հասարակական խորհրդի անդամների, տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցների հետ քննարկում ` երևանյան տրանսպորտի աշխատանքի հետ կապված: