1 մարտի 2012 - 14:23 AMT
Եվրոյի գոտում գործազրկության մակարդակը սահմանել է 10,7 տոկոս բացարձակ ռեկորդ

Եվրոյի գոտում գործազրկության մակարդակը հունվարին սահմանել է 10,7 տոկոս բացարձակ ռեկորդ: Այդ մասին ասվում է այսօր հրապարակված Եվրաստատի հաշվետվությունում:

Ամենածանր իրավիճակն Իսպանիայում է՝ 23,3 տոկոս և Հունաստանում՝ 19,9 տոկոս: Երրորդ տեղը կիսել են Պորտուգալիան և Իռլանդիան՝ 14,8 տոկոս:

ԵՄ շատ երկրներում ձևավորվել է պրոֆեսիոնալ գործազուրկների դաս, ովքեր նույնիսկ չեն փորձում օրինական աշխատավարձի աղբյուր որոնել, այլ ապրում են սոցիալական նպաստներով: