Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ելույթ է ունեցել 2008թ մարտի 1-ի զոհերից մեկի` Գոռ Կլոյանի, հայրը, ով ներկայիս իշխանություններին մեղադրել է նրանում, որ զավթել են իշխանությունը` իրենց երեխաների արյունը թափելով: Նա նաև մեղադրել է եվրոպական կառույցներին, որ անօրինականության վրա աչք են փակել: Կլոյանի հայրը այս սպանությունները համեմատել է Դինքի սպանության հետ, քանի որ դրանք ևս չբացահայտված մնացին:
2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրհավաք` այդ կերպ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելով:
Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվկալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10: