«Իշխանությունը տալով Սերժ Սարգսյանին` Ռոբերտ Քոչարյանն այդ մասին երազել անգամ չի կարող»,- մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը «խորտակված», իսկ Սերժ Սարգսյանը «խորտակվող նավ է»:
Նա կոչ է արել նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված ցանկացած անցուդարձի ետևում չփորձել տեսնել «Ռոբերտ Քոչարյանի ականջները»: ՀԱԿ-ի առաջնորդը, չբացառելով ԲՀԿ և Քոչարյանի կապը, նկատել է, որ դա գնալով ավելի է նմանվում «դավադրությունների տեսության»:
Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք պաշտոնավարած ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անդամագրմանը, ապա Տեր-Պետրոսյանը դա բացատրել է Օսկանյանի և ԲՀԿ փոխադարձ շահերով: