1 մարտի 2012 - 21:37 AMT
Շուշիում հայտնաբերվել են 5-7-րդ դարերի գերեզմաններ

Շուշիում հայտնաբերվել են գերեզմաններ, որոնք, ըստ պատմաբանների, 5-7-րդ դարերի ժամանակաշրջանից են:

Ըստ Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի նախ հայտնաբերվել են կավե խողովակներ, ապա արդեն նկատել են գերեզմանները:

«Հողի շերտերի մեջ հայտաբերված գերեզմանոցները վաղ միջնադարից են եկել»,- նշել է Հարությունյանը: Այս տեսակետն են արտահայտել նաև Արցախի զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը:

«Գերեզմանների հնագիտական արժեքներն այդքան էլ մեծ չէ, դրանք սրբագրում են Շուշիի պատմությունը` ապացուցելով, որ այս տարածքում բնակավայր եղել է դեռ վաղ միջնադարում: Դրա վկայությունն են հայտնաբերված փոքր չափերի դամբարանատիպ գերեզմանաթմբերը»,- ասել է Սարգսյանը: