2 մարտի 2012 - 10:05 AMT
ԵՄ-ն այսօր Բրյուսելում կքննարկի իրավիճակը Բելառուսում և Մինսկի հանդեպ պատժամիջոցների ընդլայնումը

Եվրամիության 27 երկրներ, որոնք երկօրյա հանդիպում են անցկացնելու Բրյուսելում, այսօր կքննարկեն իրավիճակը Բելառուսում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Հինգշաբթի ինտերնետային Euobserver թերթը հայտնել է, որ չորս բելառուս օլիգարխներ կարող են ներառվել ԵՄ «սև ցուցակում»:

ԵՄ կողմից պատժամիջոցների ընդլայնման մասին որոշում կկայացվի ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարաների կողմից մարտի 26-ին Բրյուսելում:

ԵՄ ընդհանուր հարցերով խորհուրդը նախորդ երեքշաբթի հաստատել է բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ընդլայնումը: ԵՄ-ն նրանց պատասխանատու է համարում երկրում մարդու իրավունքների խախտման համար: