2 մարտի 2012 - 11:08 AMT
ԱՄՆ շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամրապնդմանը

ԱՄՆ շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամրապնդմանը, ասել է ԱՄՆ պետդեպքարտուղարի Եվրոայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը`հանդես գալով Վաշինգտոնի ռազմավարական ինստիտուտում տեղի ունեցած «Միացյալ Նահանգներ և Եվրոպա. Գլոբալ խնդիրների լուծում» անվամբ կոնֆերանսին:

«Մենք աջակցում ենք Մինսկի խմբում համագործակցության բարձր մակարդակին, որպեսզի օգնենք գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամուր հիմքեր»,-ասել է Գորդոնը, հայտնում է գերատեսչության կայքը: