2 մարտի 2012 - 11:37 AMT
Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում ՌԴ-ին Վրաստանի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը

Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիների համար վերացնել մուտքի արտոնագրերի ռեժիմը:

«Վերջերս, մինչև 2000թ վերջը, Ռուսաստանի և Վրաստանի միջև գոյություն ուներ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ: Սակայն օբյեկտիվ պատճառներով երկու երկրների համար ընդունվեց այդ ռեժիմը: Մենք համոզված ենք, որ այս քայլը կնվազեցներ Վրաստանի իշխանությունների ագրեսիվ հռետորությունը Ռուսաստանի հանդեպ, կատիվացներ փոխադարձ հումանիտար ուղղվածությունը: Դա կլիներ Վրաստանին ընդառաջ քայլ` երկու բարեկամ երկրների միջև ջերմ և վստահելի հարաբերությունների վերականգնմանն ուղղված»,-ասվում է հայտարարությունում: