2 մարտի 2012 - 12:19 AMT
Օլիմպիական խաղերի պաշտոնական ֆուտբոլային գնդակը կկոչվի The Albert

Քովենթրիում տեղի է ունեցել Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի պաշտոնական գնդակի ներկայցումը: Գնդակը կոչվում է The Albert:

«Այս գնդակն ունի յուրահատուկ անուն և հատկություններ, նախկինում ես նման բան չէի տեսել: Այն իսկապես աչքի է ընկնելու դաշտում: Կարծում եմ, դա մեծ իրադարձություն է Մեծ Բրիտանիայի համար: Ես ուրախ եմ, որ ինձ հրավիրել են այստեղ»,-«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Թոմ Քլեվերլիի խոսքը մեջբերում է sports.ru-ն:

Օլիմպիական խաղերը տեղի կունենան հունիսի 27-օգոստոսի 12 Լոնդոնում, իսկ Պարալիմպիականները` օգոստոսի 29-սեպտեմբերի 9: