2 մարտի 2012 - 17:14 AMT
Ռուբեն Հայրապետյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով

ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հանրապետական կուսակցության կազմում մեծամասնական ընտրակարգով կմասկացի ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին:

«Այս որոշումը ընդունել է իմ կուսակցությունը, ես էլ հստակ կատարում եմ նրա պահանջները: Չնայած կրկին ասեմ, որ գտնում եմ, որ իմ տեղն Ազգային ժողովում չէ»,- հայտարարել է Հայրապետյանը:

Մինչ այս նա մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, թե չի ցանկանում կրկին իր թեկնածությունն առաջադրել ԱԺ ընտրություններում, սակայն կանի այնպես, ինչպես որոշի իր կուսակցությունը:

Հայաստանի ԱԺ ընտրությունները կկայանան այս տարվա մայիսի 6-ին: