5 փետրվարի 2004 - 20:46 AMT
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՈՏԱԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ հիմնական պայմանագիրը կստորագրվի մոտակա ամիսներին` Իրանի նավթի ռւ գազի նախարարի Երեւան կատարելիք այցի ընթացքում: Նման կարծիք է հայտնել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, գտնվել է գազատարի կառուցման երկու կողմերի համար փոխադարձաբար ընդունելի տարբերակ: Այն հարցին, թե ում գազը կտեղափոխվի այդ գազատարով` թուրքմենական թե իրանական, Ա. Մովսիսյանը պատասխանել է, որ ոչ մի տարբերություն չկա: «Բնական է, սահմանամերձ երկրի հետ ավելի հեշտութայմբ կարելի է համակարգել գործողություններրը եւ լուծել հարցերը, քան Թուրքմենստանի: Երբ գազատարը կառուցված կլինի, էկոնոմիկան ինքը կթելադրի, թե որ գազը մենք կստանանք»,- ասել է նախարարը: