2 մարտի 2012 - 17:19 AMT
Այսուհետև թմրադեղեր վաճառողները Ռուսաստանում կդատապարտվեն ցմահ բանտարկության

Ռուսաստանում ցմահ բանտարկություն է սահմանվում հատկապես խոշոր չափերով թմրադեղերի իրացման համար: Ինչպես հաղորդվում է ՌԴ նախագահի կայքում, այդ մասին ասվում է դաշնային օրենքում՝ հաստատված երկրի ղեկավարի կողմից: Նախկինում թմրադեղերի վաճառքի համար առավելագույն պատիժը կազմում էր 20 տարվա ազատազրկում: