5 փետրվարի 2004 - 22:42 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՈՎ ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Եվրոպայի Խորհուրդը ողջունում է եւ իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի զգալի առաջընթացի կապակցությամբ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման գործում: Այդ մասին այսօր Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպայի Խորհրդում Իտալիայի դեսպան Պյետրո Էկոլե Ագոն, որը գլխավորում է ԵԽ նախարարների կոմիտեի այդ կազմակերպության անդամ-երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գծով դիտարկաման խումբը: Կողմերը քննարկել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի բարելավման, դատական բարեփոխումների, այլընտրանքային զինծառայության եւ մամուլի ազատության հետ կապված խնդիրներ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի, ինպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերի վերաբերյալ: