3 մարտի 2012 - 10:21 AMT
Moody's-ը Հունաստանի վարկային ցուցանիշը հասցրել է նվազագույնի

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը Հունաստանի վարկային վարկանիշը հասցրել է նվազագույն «C» ցուցանիշի, ինչը կապված է հունական 107 մլրդ եվրոյի պարտքերը մարելու ու այն վնասների հետ, որոնք կկրեն մասնավոր ներդրողները, հայտնում է Lenta.tu-ն:

Փետրվարի 27-ին Standard & Poor's նվազեցրել էր Հունաստանի վարկային ցուցանիշը մինչև SD, ինչը նշանակում է «մասնակի դեֆոլտ»:

Փետրվարի 21-ին ԵՄ երկրները համաձայնեցրել են Հունաստանի կառավարությանը ցուցաբերվող ֆինանսական օգնության նոր պլանը: