6 փետրվարի 2004 - 19:38 AMT
ՊԵՏՔ ՉԷ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈԻԾՈՒՄԸ ԴՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԱՀԿ ՈՒՍԵՐԻՆ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԿՐԵՄԼՈՒՄ
Ռուսաստանը չի պատրաստվում վերադառնալ կայսերական իշխանության հասկացություններին, այդ պատճառով ԱՊՀ երկրները պետք է դադարեն հույս դնել «ավագ եղբոր» վրա: Այդ մասին, մեկնաբանելով երրորդ կողմի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է Բաքվի «Էխո» թերթին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը` խնդրելով չհիշատակել իր անունը: Համաձայն աղբյուրի` կարգավորման գործընթացը որոշում են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլ հակամարտող կողմերը: Նրա խոսքերով` ղարաբաղյան խնդրի լուծման առնչությամբ որոշակի առաջարկություններ չարժե սպասել նաեւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում ընթացող այցի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, երկու պետությունների ղեկավարներն ընդամենը կարծիքներ կփոխանակեն այդ առնչությամբ, հաղորդել է աղբյուրը: