6 փետրվարի 2004 - 22:48 AMT
ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) ցանկանում է առավել տեղեկացված լինել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Այդ կապակցությամբ, իր առաքելության նպատակներից մեկը նա անվանել է այդ տարածաշրջանում առկա խնդիրներին մոտիկից ծանոթանալը, հատկապես, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Արձանագրելով, որ թեեւ ԵԱՀԿ ԽՎ-ն չի փոխարինում եւ չի կրկնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որն անմիջականորեն զբաղվում է այդ հակամարտությամբ, կողմերը նշեցին, որ Վեհաժողովը կարող է բարենպաստ մթնոլորտ ստեղծել նրա կարգավորման շուրջ: Շոշափվել են նաեւ Եւրամիություն-Հարավային Կովկաս հարաբերություններն ու տարածաշրջանի երկրների եւրոպական ինտեգրման հեռանկարները, որը կարող է դրական ազդեցություն գործել հակամարտությունների կարգավորման վրա: