7 փետրվարի 2004 - 18:16 AMT
ՍՈՉԻԻ ՀԱՅԵՐԸ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Սոչիում գործող «Սեւան» հայկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում փետրվարի 5-ին բացվել է Բարեկամության եւ համաձայնության հուշարձանը: Ռուս եւ հայ հոգեւորականների կողմից օծված կոթողի բացման արարողությանը մասնակցել է Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը: Հուշարձանի հեղինակն է Սոչիում հայտնի քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Արշակ Բեղյանը: Նախագծի գլխավոր հովանավորն է տեղական «Ուստա» ընկերության նախագահ Հմայակ Ուստյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, շուտով հուշարձանի կողքին կկառուցվի մատուռ, որի շինարարության համար նահանգապետ Տկաչեւը խոստացել է տրամադրել միլիոն ռուբլի: