3 մարտի 2012 - 15:28 AMT
Էդուարդ Շարմազանովն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման հարցը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը: Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ:

Կողմերը կարևորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և երկու խորհրդարանների միջև համագործակցությունը:

Հանդիպման վերջում ԱԺ փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայկական մշակույթի հուշարձանները Լեռնային Ղարաբաղի գոտում» գիրքը: