9 փետրվարի 2004 - 17:43 AMT
ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԸ ԿՄԵԿՆԻ ԿՈՍՈՎՈ
Փետրվարի 11-ին հայ զինծառայողների դասակը կմեկնի Աթենք, որտեղ կմիանա հունական գումարտակին, որը կմասնակցի միջազգային խաղաղարար գործողություններին Կոսովոյում: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հայկական խաղաղարար անձնակազմի ռոտացիա տեղի կունենա կես տարին մեկ: Հիշեցնենք, որ հունական կողմի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2003 թվականի սեպտեմբերին Երեւանում: