Իրանի ՆԳ նախարար Մուսթաֆա Մուհամմեդ Նաջարը հայտարարել է Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է İSNA-ն:
Համաձայն նախնական տվյալների, արդեն հայտնի են 190 թեկնածուների անունները, ովքեր հաղթահարել են ընտրությունների նախնական փուլը և տեղեր ստացել խորհրդարանում:
Եվս 30 պատգամավորներ հայտնի կդառնան երկրորդ փուլի արդյունքներով: Խորհրդարանական 290 տեղերից 70-ի ճակատագիրը դեռևս չի որոշվել, քանի որ դեռևս չի ավարտվել հաշվարկային գործընթացը: