4 մարտի 2012 - 16:31 AMT
Լյուդմիլա Զիկինայի զարդերը աճուրդում վաճառվել են ավելի քան 1 մլն դոլարով

Մարտի 3-ին «Ռոսսիա» անսամբլի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Զիկինայի զարդերը աճուրդում վաճառվել են ավելի քան 1 մլն դոլարով, հայտնում է rbc.ru` հղելով «Հելոս» աճուրդային տան կայքը: Վաճառվել են երգչուհու գրեթե բոլոր զարդերը: Վաճառքի հանված 29 զարդերից չեն վաճառվել ընդամենը երկուսը:

Վաճառված զարդերի թվում են ինչպես հինավուրց զարդեր, այնպես էլ XX դարի աշխատանքներ, ընդ որում, դրանց մի մասը ստեղծվել էին երգչուհու սեփական էսքիզների հիման վրա: Զարդերի համար առաջարկված ամենացածր գինը եղել է մոտ կես միլիոն դոլար:

Զիկինան մահացել է 2009թ հուլիսին: Նա կատարել է բազմաթիվ հանրահայտ երգեր` «Սպասիր ինձ», «Իսկ այնտեղ հեռվում իմ Ռուսաստանն է» և այլն: