9 փետրվարի 2004 - 17:46 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2003 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Ռոսաստանի Կալինինգրադի մարզում գործող «Հայկական գիտատեղեկատվական, մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2003 թվականի արդյունքներով լավագույնն է ճանաչվել «Մարդ. Իրադարձություն. Ժամանակ» տարածաշրջանային մրցույթում: Կազմակերպությունը հաղթող է ճանաչվել «Համագործակցություն» անվանակարգում, որը նախատեսում էր կալինիգրադցիների գործունեության գնահատում ազգային ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում: «ՀայԳՏՄԿ»-ն, որը ղեկավարում է մարզային հայկական «Նաիրին Կալինգրադում» թերթի եւ «Հայաստան» պարային համույթի հիմնադիր Ֆելիքս Գեւորգյանը, մի քանի բաժանմունքներ ունի Կալինինգրադի մարզի քաղաքներում եւ շրջաններում: