
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ընտրաթերթիկների 99%-ի մշակման արդյունքում հավաքել է ձայների 63,82%, Գենադի Զյուգանովը (ՌԴԿԿ)` 17,18%, ինքնառաջադրված Միխայիլ Պրոխորովը` 7,77%, վկայում են ԿԸՀ տվյալները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` Վլադիմիր Ժիրինովսկին (ՌԼԴԿ) հավաքել է 6,23%, Սերգեյ Միրոնովը («Սպրավեդլիվայա Ռոսիա»)` 3,84%, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մարտի 4-ին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: