Գազիանթեպում շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում արդեն կայացել են 3 տուրեր:
Այս տուրը հայ շախմատիստուհիների համար անհաջող էր: Էլինա Դանիելյանը առաջին պարտությունն է կրել: Նա զիջել է Տատյանա Մոլչանովային, Լիլիթ Մկրտչյանը` Նաստասիա Զիազիուլկինային, Լիլիթ Գալոյանը` Ալմիրա Սկիպիչենկոյին, Մարիա Կուրսովան` Տրանգ Հոանգին, իսկ Աննա Հայրապետյանը` Բաիրա Կովանովային:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակրգով` 11 տուրերով, ժամանակի վերահսկողությունը` 90+30 և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին, մարտի 8-ին շախմատիստուհիները հանգստանում են: