Եմենի հարավային Աբյան նահանգում մարտական գործողությունների արդյունքում մահացել է ավելի քան 100 մարդ, երկուշաբթի օրը հաղորդել է երկրի զինված ուժերի հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, հաղորդում է France Press-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր Աբյան նահանգի Զինջիբար քաղաքում վարչական կենտրոնի վրա գրոհայինների հարձակման և կրկնակի ահաբեկչության արդյունքում 35 զինծառայողների և 14 գրոհայինների մահվան մասին:
Զինջիբարից բացի, զինծառայողների և գրոհայինների միջև, ովքեր կապված են «Ալ Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, մարտեր են ընթացել նահանգի այլ շրջաններում: Արդյունքում մահացել է շուրջ 78 զինծառայող, 25 գրոհայիններ ոչնչացվել են: