5 մարտի 2012 - 12:56 AMT
Թուրքիայի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Այսօր Թուրքիայի Գերագույն դատարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է TRT Haber-ը: Ըստ նախնական տվյալների, պայթել է «աղմկարար» ռումբ:

Հայտնվում է մեկ վիրավորի մասին, ԶԼՄ-ները չեն բացառում, որ տուժածների թիվը կավելանա: