Christie’s աճուրդի տունը հուլիսի 3-ին հոլանդական գեղանկարչության «ոսկեդարի» նկարիչների 15 կտավներ կհանի աճուրդի: Այդ աշխատանքների դիմաց աճուրդի կազմակերպիչները ծրագրում են ստանալ մոտ 19 մլն ֆունտ (մոտ 30 մլն դոլար), գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Մասնագետների գնահատմամբ, XVII դարի հոլանդական վարպետների աշխատանքների այս մասնավոր հավաքածուն վերջին տարիներին աճուրդի հանված ամենանշանավոր հավաքածուներից մեկն է:
Հավաքածուի մարգարիտը Ռեմբրանդտի «Տղամարդու բյուստը զրահավոր վզկապով և փետրավոր գլխարկով» կտավն է, որը թվագրվում է 1926-1927 թվականներով և վերջին անգամ աճուրդի է հանվել մոտ 40 տարի առաջ: Կտավը գնահատվում է 8-12 մլն ֆունտ (12,6-19 մլն դոլար):
Նախքան աճուրդը Դրեեսմանների հավաքածուն սկսած մարտից կցուցադրվի Դոհայում, ապա` Մոսկվայում, Նյու Յորքում, Ամստերդամում, Լոնդոնում և Հոնկոնգում: