5 մարտի 2012 - 20:58 AMT
Աֆղանստանում գտնվող ամերիկյան ռազմակայանում մահապարտ է պայթել` սպանելով երկու հոգու

Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել Բագրամում (Աֆղանստան)` սպանելով երկու հոգու և վիրավորելով ևս չորսին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, որն իր ներկայացուցչի միջոցով հաղորդել է, որ ահաբեկչությունը վրեժ էր Ղուրաններն անարգելու դիմաց: Զոհվածների և վիրավորների ազգությունը ճշտվում է: Առայժմ միայն հայտնի է, որ նրանք բոլորը քաղաքացիական անձինք էին և չէին ծառայում ԱՄՆ բանակում: