6 մարտի 2012 - 12:07 AMT
Այսօր հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

Այսօր` մարտի 6-ին լրանում է ժամանակակից կոլումբիացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 85-ամյակը: Մարկեսը ծնվել է 1927 թ-ին: Իսպանախոս աշխարհում հայտնի է նաև Գաբո անվամբ։ Գրականության բնագավառում 1982թ. –ի Նոբելյան մրցանակի դափնեկիր է, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ: Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույս է տեսել 1961թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985թ.) վեպերը ։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել լատինամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց համարվող «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967թ.)։

Մարկեսի ստեղծագործություններից դուր են եկել մի շարք աֆորիզմներ: Դրանք են «Մարդը հողին կապված չէ, եթե այնտեղ չի հանգչում նրա հանգուցյալը», «Անհատը չի մահանում երբ պետք է, այլ երբ կարող է», «Հաշտության մեկ րոպեն ավելի արժե քան մի կյանք ընկերությունը» և այլն:

Սիրված գրողին ցանկանում են տեսնել նաև Հայաստանում: Դեռ 2011 թ-ին մի խումբ նախաձեռնողներ ՀՀ մշակույթի նախարարությանն առաջարկեցին հրավիրել Մարկեսին Հայաստան: Նախարարությունն ուղարկել է հրավերը, սակայն Մարկեսը, վատառողջ լինելու պատճառով, հնարավոր է չընդունի հրավերը: