Մարտի 7-11-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 16 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է ՀՀ-ն Գերմանիայում կայանալիք «ITB’2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ինչպես տեղեկացրել են ՀԱՄՀ-ում, այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 180 երկրների ներկայացուցիչներ, ակնկալվում են շուրջ 170 հազար այցելուներ:
«ITB’2012»-ի շրջանակներում նախատեսված է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հանդիպումը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ եւ մասնակցությունը «Մեծ մետաքսե ճանապարհ» զբոսաշրջային երթուղու զարգացմանն ուղղված «UNWTO»-ի նախարարական հանդիպմանը: