6 մարտի 2012 - 16:56 AMT
Սերժ Սարգսյանն ու Ժոզե Մանուել Բարոզուն պաշտոնապես սկսել են բանակցությունները DCFTA շուրջ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն պաշտոնապես սկսել են բանակցությունները ՀՀ և ԵՄ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) շուրջ: Այդ մասին ասվում է Հայաստանի Եվրոպացի բարեկամների հաղորդագրության մեջ:

Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ, Հայաստանի Եվրոպացի բարեկամները վաղուց էին սպասում դրան ու ողջունում են բանակցությունների մեկնարկը:

«DCFTA կարող է բարձրացնել Հայաստանի տնտեսության ներուժը, դա կարագացնի նաև բարեփոխումների ընթացքը: Ճիշտ կիրառման դեպքում նման մոտեցումը կարող է նոր հեռանկարներ բացել ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև հասանելի դարձնել եվրոպական շուկան»,-հայտարարել է EuFoA դոկտոր Սարգիս Ղազարյանը: Ըստ նրա, DCFTA կմեղմացնի Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը և արդիականացնել Հայաստանի չափանիշները՝ հասցնելով դրանք եվրոպական մակարդակի: ԵՄ-ն իր աշխատանքով մտադիր է ամրապնդել Հարավային Կովկասի երկրների կայունությունն ու անվտանգությունը: Ազատ առևտրի գոտին ենթադրում է դիվերսիֆիկացիա, արտահանման հնարավորությունների ավելացում ու ԵՄ շուկաների հասանելիություն Հայաստանի համար: