6 մարտի 2012 - 17:45 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին կարելի է միանալ MTS Touch 551 և MTS Ego հեռախոսներ գնելիս

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետև, ձեռք բերելով MTS Touch 551 կամ MTS Ego հեռախոս, հնարավոր է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս հեռախոսի ամբողջ գնի չափով:

«Սուպեր սմարթ բոնուսը» կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում` օգտվելով զանգեր ցանկացած ուղղությամբ, SMS-ներ և MMS-ներ ցանկացած ուղղությամբ, ինտերնետ,ինտերնետ-փաթեթ, սակագնային պլանի փոփոխություն, ռոումինգ, Ջան-ջան ծառայություններից։

Բոնուսային հաշվի մնացորդը կարելի է ստուգել` ուղարկելով *488# հրահանգը:

«Սուպեր սմարթ բոնուս» կարելի է ակտիվացնել բոլոր կանխավճարային քարտերի համար, բացառությամբ` «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» և «Բիզնես վերահսկում» փաթեթների հեռախոսահամարների:

Բացի այդ, հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև առանց «Սուպեր սմարթ բոնուսի» հնարավորության: Այս դեպքում MTS Ego-ն արժե 99900 դրամ` 149000-ի փոխարեն, իսկ MTS Touch 551-ը` 24900 դրամ` 47000-ի փոխարեն: