6 մարտի 2012 - 17:47 AMT
Լիբիական մի քանի ցեղերի առաջնորդներ երկրի շրջաններից մեկը կիսաինքնավար են հայտարարել

Լիբիական մի քանի ցեղերի առաջնորդներ և որոշ գրոհային խմբերի հրամանատարներ երկրի շրջաններից մեկը կիսաինքնավար են հայտարարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գործակալության տվյալներով, խոսքը այն շրջանի մասին է, որը սկսվում է Սիրտ քաղաքից`Լիբիայի կենտրոից մինչև Եգիպտոսի հետ արևելյան սահմանը: Նման հայտարարություն արվել է Բենգազի քաղաքում կայացած հավաքի արդյունքում:

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը, որը ներկայումս իրականացնում է երկրի կառավարումը, խնդրել է ցեղային առաջնորդներին չհայտարարել երկրի արևելյան շրջանի ինքնավարության մասին, քանի որ դա կարող է հանգեցնել երկրի միասնականության խաթարմանը: