Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Բելգրադում, Դավիթ Սաֆարյանը կիսաեզրափակչում զիջել է Ալան Գոգաևին (Ռուսաստան) և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայազգի ըմբիշը երկու մրցափուլերում զիջել է 0:4 ընդհանուր հաշվով: Դա Սաֆարյանի երրորդ մենամարտն էր: Մինչ այդ նա 1/8 եզրափակչում առավելության էր հասել Գեորգ Մարչլի (Ավստրիա) հանդեպ, այնուհետև պարտության մատնել ադրբեջանցի Էմին Ազիզովին:
Երրորդ տեղի համար պայքարում Սաֆարյանի մրցակիցը կլինի Ադամ Բլոկ (Լեհաստան) – Յաքուփ Գոր (Թուրքիա) զույգի հաղթողը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, ելույթ կունենան նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ), Արթուր Առաքելյանը (60կգ), Դավիթ Սաֆարյանը (66կգ), Մուսա Մուրթազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Անդրանիկ Գալստյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ):