13 փետրվարի 2004 - 22:38 AMT
USAID-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հաստատել է իր կողմից Հայաստանում իրականացվող գործունեության նոր ռազմավարական ծրագիրը: Գործակալության 2004-2008թ. ռազմավարության հիմնական ուղղություններն են` նոր աշխատատեղերի ստեղծումը, ժողովրդավարական եւ տնտեսական կառավարման բարելավումը, ինչպես նաեւ սոցիալական ապահովության համակարգի ընդլայնումը: Նոր ռազմավարության մեջ արտացոլվում է USAID-ի անցումը ուղղակի մարդասիրական օգնությունից դեպի ավելի երկարաժամկետ օժանդակություն: Գործակալության ռազմավարության մշակմանը մասնակել են Հայաստանի կառավարության, մասնավոր սեկտորի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաեւ շահագրգիռ այլ գործընկեր կազմակերպություններ: