7 մարտի 2012 - 10:00 AMT
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Նավթի համաշխարհային գներն աճում են չորեքշաբթի օրն այն բանից հետո, երբ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալները ցույց են տվել երկրում բենզինի պաշարների նվազումը, վկայում են բորսաների տվյալները:

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը 08:35-ի դրությամբ (երևանյան ժամանակով) ավելացել է 0,4 դոլարով կամ 0,38%-ով` մինչև 105,1 դոլար մեկ բարրելի դիմաց: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,34 դոլարով կամ 0,28%-ով` մինչև 122,32 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: