7 մարտի 2012 - 10:01 AMT
Բարաք Օբաման խոստացել է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստանա: Այդ մասին նա հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո:

«Ես վարում եմ ոչ թե զսպման, այլ կասեցման քաղաքականություն: Եթե Իրանը միջուկային զենք ստանա, դա կարող է սպառազինության մրցավազք հրահրել տարածաշրջանում, կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում»,-հավելել է Օբաման:

Նա նշել է, որ վերջին 3 ամիսներին ԱՄՆ-ն շատ լուրջ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հանդեպ, ինչը լրջորեն բարդացրեց գործերի իրավիճակն երկրում: «Աշխարհը միավորվել է և Իրանը հայտնվել է մեկուսացման մեջ»,-ասել է Օբաման:

«Սակայն, այժմ ես գտնում եմ, որ մենք դեռ կարող ենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Օբաման: