7 մարտի 2012 - 12:13 AMT
Facebook-ն անհասանելի է օգտագործողների որոշ մասի համար

Facebook սոցիալական ցանցը անհասանելի է դարձել որոշ օգտագործողների համար։ Հայաստանի մի շարք օգտագործողներ գրում են, որ չեն կարողանում մուտք գործել ցանց։

Ինչպես գրում է Lenta.ru-ն, խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ եվրոպական երկրներում։

Host-tracker ծառայությունը, որը մոնիտորինգի է ընթարկում ինտերնետ ռեսուրսների հասանելիությունը, ոչ մի խնդիր չի տեսնում Facebook -ի բոլոր DNS 42 սերվերներում՝ տեղակայված Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսիային Ամերիկայում։

Facebook –ի նորմալ աշխատանքի մասին վկայում է նաև մեկ այլ ծառայություն՝ Downforeveryoneorjustme-ը։

Facebook-ի ներկայացուցիչների կողմից դեռևս ոչ մի մեկնաբանություն չկա։