7 մարտի 2012 - 16:11 AMT
Facebook-ի աշխատակազմ. Խափանումը տեխնիկական էր

Facebook-ի աշխատակազմը եվրոպացի (այդ թվում Հայաստանի) օգտատերերի համար ցանցի անհասանելիությունը բացատրել է տեխնիկական խափանմամբ, հայտնում է Agence France-Presse-ը:

«Խնդիրը լուծված է, Facebook-ն արդեն պետք է հասաենլի լինի բոլոր օգտատերերին»,-հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչը: Սակայն նա չի բացահայտել խափանման բնույթն ու պատճառները:

Այսօր մարտի 7-ին մի շարք եվրոպական երկրների, այդ թվում Հայաստանի, օգտատերերը մոտ 2 ժամ չէին կարողանում մուտք գործել Facebook: Չէր աշխատում ոչ միայն սոցցանցի կայքը, այլ նաև բջջային հավելումները:

Ընդ որում, հանրաճանաչ սերվիսները ինտերնետ-ռեսուրսների մատչելիության մոնիտորինգի համար հայտնում էին Facebook-ի բնականոն աշխատանքի մասին: