7 մարտի 2012 - 16:20 AMT
ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին հանձնել ՀՀՊ վերաբերյալ գաղտնի տեղեկություններ

Բարաք Օբամայի վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանին հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ որոշ գաղտնի փաստաթղթերի հանձնումը կարող է նպաստել ՀՀՊ շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունների առաջխաղացմանը:

Այդ հարցի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունների մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային և հակահրթիռային քաղաքականության հարցերով օգնական Բրեդ Ռոբերտսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Բանակցությունները, որոնց նպատակը Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում տեխնիկական համագործակցության մասին պայմանագիր կնքելն է, սկսվել են դեռ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք»,- ասել է Ռոբերտսը և հավելել, որ ենթադրվող պայմանագրի շրջանակներում Ռուսատսանին կարող է հանձնվել գաղտնի տեղեկատվություն, սակայն չի նշել այդ տվյալների ծավալը և բնույթը: