ԲԱԼ «Բոսթոն Սելտիկս» ակումբի խաղացող Քևին Գարնեթը շրջանցել է Շաքիլ Օ'Նիլլին` կարիերաի ընթացքում արված փոխանցումների քանակով: Մարտի 7-ին Գարնեթը 13 փոխանցում է կատարել «Հյուսթոն Ռոքեթսի» հետ մշտական առաջնության խաղում և իր փոխանցումների ընդհանուր քանակը հասցրել է 13100-ի, հայտնում է ԲԱԼ պաշտոնական կայքը:
ԲԱԼ պատմության մեջ փոխանցումների քանակով լավագույն բասկետբոլիստների ցուցակում Գարնեթը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է Ուիլթ Չեմբերլենը, ով ունի 23924 փոխանցում: