Իսրայելական Մոսսադ հետախուզական ծառայությունը տեղեկատվություն է հայտնել Թուրքիային իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողությունների մասին, գրում է թուրքական Hurriyet պարբերականը` հղելով տեղական հեռուստատեսությանը:
Համաձայն այդ տեղեկատվության, հարևան Իրանից Թուրքիա են ներթափանցել «Կուդս» ստորաբաժանման աշխատակիցներ, ովքեր իրենց հետ տարել են զենք, պայթուցիկ նյութեր և զինամթերք` սպանությունները նախապատրաստելու և իրականացնելու համար: