
Մոսկվայի շրջակայքում գնացքի տակ է ընկել 16-ամյա ջազ կատարող Սմբատ Մելքոնյանը, հայտնում է Life News-ը:
Ականջակալներում բարձր երաժշտության պատճառով տղան չի լսել մոտեցող գնացքի մեքենավարի ազդանշանը: Բախումից Սմբատը 6 մետր հեռավորության վրա ա նետվել: Բախումը մահացու է եղել:
Երիտասարդ կատարողը հայտնի էր երիտասարդության շրջանում:
Անցորդների խոսքով, տղան անցնում էր երկաթգծերով և չի նկատել մոտեցող էլեկտրագնացքը:
Մահվան առնչությամբ փորձաքննություն է իրականացվում: Սմբատը սովորում էր դպրոցում և երազում կյանքը նվիրել ստեղծագործելուն: Սակայն դժբախտ պատահարը ընդհատեց երիտասարդի կյանքը: