8 մարտի 2012 - 17:35 AMT
ԱՊԼ հույս ունի, որ Քոֆի Անանը կկարողանա նպաստել Սիրիայում կրակի դադարեցմանը

ԱՊԼ հուսով է, որ ՄԱԿ-ի և Սիրիաի վերաբերյալ համաարաբական կազմակերպության ընդհանուր ներկայացուցիչ Քոֆի Անանը կկարողանա հասնել հրադադարի այդ երկրում, հինգշաբթի Կահիրեում հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք մեծ հույսեր ունենք, որ Քոֆի Անանի`Դամասկոս կատարելիք այցը կհանգեցնի Սիրիայում բռնությունների դադարեցմանը և քաղաքական գործընթաց սկսելուն»,-ասել է ալ-Արաբին:

ԱՊԼ գլխավոր քարտուղարի խոսքով Անանը միջազգային դիվանագիտության ոլորտում հսկայական փորձ ունի: Նա նաև երկար ժամանակ աշխատել է Եգիպտոսում, խաղաղապահական գործունեությամբ է զբաղվել Սինայի թերակղզում, հիշեցրել է ալ-Արաբին:

Սպասվում է, որ շաբաթ օրը Անանը կմեկնի Դամասկոս` սիրիական իշխանության հետ բանակցելու համար: