
Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն այժմ «ավելի կոշտ են, քան երբևէ», հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հավելելով, որ Միացյալ Նահանգները շարունակում են համարել, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտության համար ժամանակը դեռևս չի սպառվել:
Ելույթ ունենալով Լիբիայի վարչապետ Աբդուրրահիմ էլ-Քեյբի հետ համատեղ մամլո ասուլիսում` Քլինթոնը նաև հայտնել է, որ միջազգային հանրությունը միակարծիք է` անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի Իրանը ռազմական միջուկային պոտենցիալ ստանա: