9 մարտի 2012 - 14:30 AMT
NASA-ն գովազդում է Angry Birds խաղը տիեզերքից

Angry Birds հայտնի բջջային խաղը նախագծող Rovio ընկերությունը համոզել է NASA -ին աջակցել իրենց խաղի նոր սերիայի հարցում, հաղորդում է USA Today։ Հիշեցնենք, որ նոր խաղը, որը հասանելի կդառնա մարտի 22-ին, կոչվում է Angry Birds Space (Տիեզերք)։

Rovio-ն հրապարակել է տեսանյութ, որում տիեզերագնաց Դոն Փեթիթթը Միջազգային տիեզերական կայանից ներկայացնում է խաղի առաջին փուլը։

Angry Birds Space-ը հասանելի կլինի թե' Apple-ի iOS օպերացիոն համակարգի, թե' Google-ի Android ՕՀ-ի և թե' համակարգիչների համար։